ԻՔՄ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Խիստ անհանգստացնող են Հայաստանում Ամերիկյան Համալսարանի կողմից կիրառվող երկակի ստանդարտների մասին վկայող արժանահավատ տեղեկությունները:
Համալսարանը հայտարարում է, որ դեմ չէ դասախոսների քաղաքական գործունեությանը, քանի դեռ իրենք չեն ներկայանում որպես համալսարանի դասախոս (լրիվ ընդունելի ու նորմալ մոտեցում): Բայց ՀԱՀ-ից հեռացվում է ոչ թե ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը, որը աջ ու ձախ իր քաղաքական/հրապարակախոսական գործունեությունում հենց ՀԱՀ-ից է ներկայանում, այլ ՔՊ-ական Թագուհի Ղազարյանը, որը երբեք ՀԱՀ-ի անունից չի ներկայանում:
ՀԱՀ-ը Հայաստանի բարձագույն կրթական համակարգի լավագույն կենտրոններից է: Մի շարք ոլորտներում ՀԱՀ-ի դերն անգնահատելի բարձր է և շատ ափսոս է, որ այսպիսի պահվածքով ստվերվում է այդ պայծառ ԲՈւՀ-ը:
Հ.Գ. Իսկ հետո պարզվում է, որ ՀԱՀ-ում որոշ հանգուցային պաշտոնների ՀՀԿ-ականներ են ու ամեն ինչ պարզ է դառնում. մարդիկ անում են այն, ինչ անում էին ամբողջ կրթական համակարգում նախքան հեղափոխությունը: