«Ուկրաինան մտադիր է օգտագործել Մոսկվա-Բաքու տարաձայնությունները». Զախարովա

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը մտադիր է օգտագործել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունները՝ ազգամիջյան ատելություն բորբոքելու համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


Նրա խոսքով՝ ծրագրած սադրիչ արշավի շրջանակներում նախատեսվում է գործի դնել դիվերսիոն խմբեր, որոնք ձևավորվել են Ռուսաստանից փախածներից և պատրաստ են պարգևատրման դիմաց Ռուսաստանի դրոշի ներքո գործողություններ իրականացնել, այդ թվում՝ Ադրբեջանի քաղաքացիների, ներկայացուցչությունների և մշակութային օբյեկտների դեմ։


«Ուկրաինայի անվտանգության ծառայության ծրագիրն է այդպիսի բեմադրությունների օգնությամբ ադրբեջանական, թուրքական և եվրոպական մեդիատարածքում «ռուսական ագրեսիայի» մասին ինչ-որ վիրուսային նարատիվ տարածել», - ընդգծել է Զախարովան։