Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հույս ունենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը գիտակցում են ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության խորացման դեպքում իրավիճակի վատթարացման ռիսկերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ ՆԱՏՕ-ն և դրա առանձին երկրներ փորձում են կառչել Հարավային Կովկասից, ամրապնդվել այնտեղ՝ օգտագործելու տարածաշրջանի երկրների ներուժը, ռեսուրսները. «Նրանք ցանկանում են վերցնել ռեսուրսները, իրար դեմ տրամադրել երկրներն ու հրահրել իրավիճակը: Հույս ունենք տարածաշրջանի երկրները, այդ թվում՝ Ադրբեջանն ու Հայաստանը գիտակցում են ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության խորացման դեպքում իրավիճակի վատթարացման ռիսկերը: