«Ռուսաստանը չի գրավում տարածքներ, այլ վերադարձնում է իրենը». Պուտին

Ռուսաստանը տարածքներ չի գրավում (այսպես կոչված) «հատուկ գործողության» ընթացքում, այլ «վերադարձնում է իրենը»՝ «առաջ գնալով ամբողջ առաջնագծի երկայնքով»,- ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։


«Դեռ վերջերս բոլոր անբարյացակամները խոսում էին մարտադաշտում Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու անհրաժեշտության մասին։ Իսկ հիմա նրանք ունեն մեկ, բայց բոցավառ կիրք՝ ինչ գնով էլ լինի կանգնեցնել մեր առաջխաղացումը։ Ռուս մարտիկների շրջանում ոչ մի զուր կորուստ չկա»,- հայտարարել է Պուտինը։


Նա նաև ասել է, որ Չասով Յարը «ազատագրվել է» դեռ «մի քանի օր առաջ»։