Ծոծրակներդ կտեսնեք՝ միջանցք չեք տեսնի, ՀՀ տարածքով անցնող ճանապարհները գործելու են ՀՀ ինքնիշխանության ներքո․ Չախոյան

Քոչարյանի նման պետության թշնամին պետք է լինել, ՀՀ տարածքով «միջանցքի» կեղծ խոսույթը զարգացնելու համար։


Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:


«Ծոծորակներդ կտեսնեք, միջանցք չեք տեսնի, Հայաստանի տարածքով անցնող բոլոր ճանապարհները գործելու են ՀՀ ինքնիշխանության ներքո։


Զուր չէ, որ Քոչարյանն առաջարկում է տեղի ունեցող երևույթներին նայել Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի աչքերով, բայց երբեք ոչ Հայաստանի աչքերով»,- ասված է գրառման մեջ։