Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանին՝ գրելով.
«Ռոբերտ Քոչարյան`մարդ-խրատ, ում պետք է նայել ու սովորել, թե ինչպիսին չի կարելի լինել` թե´ որպես պետության ղեկավար, թե´ որպես քաղաքացի:
Սովորաբար ժողովուրդները կանգնեցնում են ականավոր մարդկանց արձանները` հիշելու նրանց գործերը և սովորելու վերջիններիս օրինակով:
Ռոբերտ Քոչարյանը, ահա, մի կենդանի հուշարձան է, ով շարժվում է, խոսում և անգամ հարցազրույց տալիս`սեփական գոյությամբ խրատելով բոլորին, թե ինչպիսին չի կարելի լինել ոչ մի դեպքում»: