Ռուսաստանը հրաժարվում է միջին և փոքր հեռահարության
հրթիռների ծավալման սահմանափակման վերաբերյալ միակողմանի մորատորիումից։ Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական հայտարարության մեջ։
Գերատեսչությունը այս որոշումը բացատրել է Ռուսաստանին հարակից տարածաշրջաններում «հավաքական Արևմուտքի» կողմից «ապակայունացնող հրթիռային ներուժի» կուտակմամբ։
«...Քանի որ մեր բազմաթիվ
նախազգուշացումներն անտեսվել են, և իրավիճակը զարգանում է Եվրոպայում և
Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ամերիկյան արտադրության ցամաքային միջին և
փոքր հեռահարության հրթիռների փաստացի տեղակայման ուղով, Ռուսաստանի արտաքին
գործերի նախարարությունը հայտնում է նմանատիպ սպառազինության ծավալման միակողմանի
մորատորիումի պահպանման պայմանների վերացման մասին և լիազորված է հայտարարել, որ
Ռուսաստանի Դաշնությունն այլևս իրեն կաշկանդված չի համարում նախկինում ընդունված
համապատասխան ինքնասահմանափակումներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը հետագայում քայլեր կկատարի հրթիռների հնարավոր տեղակայման վերաբերյալ՝ «հիմնվելով ամերիկյան և այլ արևմտյան միջին և փոքր հեռահարության հրթիռների ծավալման վերլուծության վրա»։