Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ռուսաստանի
Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ միջին և փոքր
հեռահարության հրթիռների տեղակայման մորատորիումի վերացումը, որի մասին այսօր
հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ն, «ՆԱՏՕ-ի երկրների հակառուսական քաղաքականության
հետևանքն է»։
«Սա նոր իրողություն
է, որի հետ մեր բոլոր հակառակորդները ստիպված կլինեն հաշվի նստել։ Սպասեք հետագա
քայլերի», - գրել է Մեդվեդևը X սոցիալական ցանցում։
Ռուսաստանը
հրթիռային բազավորման ոլորտում ինքնասահմանափակումների վերացումը բացատրել է
Միացյալ Նահանգների գործողություններով, որը «ակտիվորեն փորձարկում և տեղակայում է
նման համալիրներ աշխարհի տարբեր տարածաշրջաններում»։