Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Արմեն Աշոտյանի՝ Արցախի վերաբերյալ հայտարարություններին և գրել.
«Աշոտյանի նման քաղաքական փտախտի համար բոլորն են մեղավոր Արցախի հարցում, բացի Սերժիկ պապայից:
Քանի կար ասում էին Նիկոլ Փաշինյանն է մեղավոր, հիմա ասում են ժողովուրդն է մեղավոր: Բոլորը մեղավոր են, բացի Սերժիկ պապայից:
Զինվորին սոված պահողը, երկաթի ջարդոնը զենքի տեղ ներկայացնողը, դիրքերը կանսեռվի կոկոշներով կահավորողը երևի Սերժը չէր:
Աշոծյան եղեք ու ազատեք դաշտը ձեզ նման քաղաքան փտախտից»,- գրել է նա: