Գրող Հայկ Հովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Լևոն Զուրաբյանը «խաղաղության խաչմերուկը» մի երկու տարի ծաղրելուց հետո, հիմա հեծանիվ հայտնաբերած եկել ու ասում ա , որ Հայաստանը պիտի բոլորին ճանապարհ տա` հյուսիսից հարավ ու արևմուտքից արևելք:
Ու հետևից էլ հավելում` դե քանի որ Փաշինյանը դիվանագիտությունից բան չի հասկանում ապա սույն «խաղաղության խաչմերուկը» ( էն որ անպետք թուղթ էր ) ոչ մի կերպ չի կարող իրականցնել: Դրա համար կարող մարդիկ են պետք, դիվանագիտությունից հասկացող:
Բանը, Զուրաբյանին ուղղակի հիշեցնեմ` Հայաստանի նորանկախ պատմության ամենադրամատիկ փուլում` 98-ին, իրենց դիվանագիտական հանճարը չբավականցրեց , որպեսզի անգամ Արցախի մի նախագահի համոզեն, թե որն է հայկական շահը, Արցախը փրկելու պատեհությունը ու նեղացած հրաժարական տվեցին, բայց հիմա եկել ասում է, ինձ թողեք ես գնամ Թրամպին , Պուտինին ու Էրդողանին ասեմ, որը որից հետո:
Սկզբի համար գոնե 20 հոգանոց կուսակցության գժերին փորձեք դիվանագիտորեն զսպեք, հետո նոր հասեք Ալիևին, Էրդողանին ու Պուտինին: