ԱՄՆ-ն չափազանց շահագրգռված է ապաշրջափակման հարցում, և Թրամփի երթուղին բացի երկաթգծերն ու մայրուղիները ներառում է նաև էներգակիրներ. Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․



Վաշինգթոնից եկող տեղեկությունները հաստատում են, որ ըստ էության գործարկվում է Միջին միջանցքը, ավելի ստույգ՝ դրա ամերիկյան կոնցեպտը, որը անցնելու է Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան գծով՝ ապա Կասպից ծովով դեպի Կենտրոնական Ասիա։ Դեռևս անցած ամիս՝ Գլոբսեկում Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևը փորձում էր աշխարհին համոզել, որ Միջին միջանցքը պետք է Հայաստանը շրջանցելով անցնի Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան գծով, ապա Կասպից ծովով դեպի Կենտրոնական Ասիա։ Թե ինչպես Հիմքեթի տրամադրությունը փչացրեցի ու քննարկումը տրանսֆորմացրեցի նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած Խաղաղության խաչմերուկի բուռն քննարկման, պատմել եմ հենց դեպքի վայրից։ 



Քիչ առաջ Վաշինգթոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է Ադրբեջանի նախագահին, որի սկզբում ու իրենց ներկայությամբ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովն ու ExxonMobil-ի փոխնախագահ Ջոն Արդիլը  համագործակցության հուշագիր են ստորագրել  SOCAR-ի ու ExxonMobil-ի միջև։ 



Ինչպես հայտնի է, Վածինգոթոնում նախատեսվում է նաև Հայաստանի ու ԱՄՆ նախագահի միջև Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրության նպատակների համատեքստում ստորագրել "Միջազգային խաղաղության և բարեկեցության Թրամթփի երթուղին" /"Trump Route for International Peace and Prosperity"/ ազդարարող փաստաթուղթ, իսկ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներն էլ կպարաֆինացնեն / կնախաստորագրեն բանակցված Խաղաղության պայմանագիրը։



ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնսը ավելի վաղ ամերիկյան ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև Խաղաղության պայմանագրի ստորագրումը կապահովի այդ երթուղով ռեսուրսների մատակարարումը նաև Կենտրոնական Ասիայից՝ նվազեցնելով կախվածությունը Ռուսաստանից և Չինաստանից․ "Դա շատ առանցքային կարևոր պահ է։ Երթուղին դիվիդենտներ կբերի ոչ միայն ԱՄՆ-ին, այլ նաև ողջ Արևմուտքին։ Բնականաբար, Ռուսաստանը և Իրանը այդ հարցում դժգոհ են",-հայտարարել է նա։ Իսկ X-ի իր միկրոբլոգում Դեյնսը համարել է, որ Հայաստան-Ադրբեջան պայմանագրի ստորագրումը "վճռորոշ նշանակություն կունեն ԱՄՆ ազգային շահերի համար"․․․



Ակնհայտ է դառնում, որ ԱՄՆ չափազանց շահագրգռված է այս հարցում շատ ավելի լայն համատեքստում, և Թրամփի երթուղին դա միայն երկթաթգծային ու ավտոճանապարհային բեռնա և ուղևորափոխադրումներ չեն լինելու, այլ նաև էներգակիրների փոխադրումներ, ինչը ավելի պատկերավոր է դարձնում Սյունիքով անցնող ողջ ենթակառուցվածքը՝ ավտոմայրուղի-երկաթգծից մինչև ընդհուպ գազամուղեր․․․ Այլապես մեծ խաղի մեջ SOCAR-ն ու ExxonMobil-ը չէին լինի․․․․



Սպասենք նոր լրահոսի։