Ծաղկի արտահանման ցուցանիշն աճել է. Պապոյանը թվեր է հրապարակել

2025թ. օգոստոսի 3-ի դրությամբ՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի, 2.3 տոննայով ավելի շատ ծաղիկ է արտահանվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:


 

«Մասնավորապես, եթե անցած տարի ընդամենը 519 տոննա է եղել, ապա այս տարի՝ 1217 տոննա։


 

15%-ով ավել հատով ծաղիկ (որոշ դեպքերում արտահանումը ձևակերպվում է հատով)։

Մասնավորապես, եթե անցած տարի 41,8 հազար հատ, ապա այս տարի՝ ավելի քան 48 հազար հատ»,- գրել է նախարարը։