Պուտինն ու Ծինփինը հեռախոսազրույց են ունեցել

Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել:


Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը հայտնում է, որ զրույցն անցկացվել է ռուսական կողմի նախաձեռնությամբ։


Զրույցի ընթացքում Սի Ծինփինը ներկայացրել է ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ Չինաստանի սկզբունքային դիրքորոշումը՝ նշելով, որ բարդ հարցերը պարզ լուծումներ չունեն։


«Անկախ իրադրության զարգացումից՝ Չինաստանը հավատարիմ կմնա իր անփոփոխ դիրքորոշմանը և կշարունակի նպաստել խաղաղությանն ու բանակցություններին», - ասել է Չինաստանի առաջնորդը։


Նա հավելել է, որ Պեկինը ողջունում է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև շփումները:


Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ մինչև տարեվերջ կհանդիպի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, եթե ԱՄՆ–ն ու Չինաստանը գործարք կնքեն: