Ինքնիշխանությունը կարողությունն է ինքնուրույն ընտրելու՝ ում առաջարկին համաձայնվել, ումին՝ ոչ... ․ Հովյան

Գրող Հայկ Հովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․



Ինքնիշխանության և վճարելիք գնի մասին:


Տասնամյակներ շարունակ, Հայաստանում իշխող գավառագիտունները համարել են, որ 5 շրջանների վերադարձի միակ ադեվկատ գինը դա Արցախի անկախությունն է:


Անկախությունից ցածր կարգավիճակի դիմաց 5 շրջան տալը, համարվել է դավաճանություն: Իսկ Ադրբեջանը կտրականապես դեմ էր այդ գինը վճարելուն:


Անցան տարիներ և Հայ հանրությունը տվեց և 5 շրջանը և Արցախը և անհամար զոհեր:


Հիմա գանք մեր օրեր:


Հայաստանի ձեռքին այս պահին ունի աշխարհին տալու մի բան` Սյունիքով անցնող կոմունիկացիան:


Մեր անելիքը, որպես պետություն դա հնարավոր առավելագույն թանկ գնով «վաճառելն է» այդ կոմունիկացիաները շահագործելու իրավունքը:


Շեշտեմ` ՀՆԱՐԱՎՈՐ.... 5 շրջսնն էլ էին ուզում առավելագույն գնով վաճառել, բայց մնացինք ձեռնունայն , որովհետև «ապրանք» վաճառողը պիտի կարողանա ելնել առաջարկի և պահանջարկի տրամաբանությունից:


Արցախի անկախության համար, ոչ ոք չէր պատրաստվում ստանալ ընդամենը 5 շրջան: Մենք դա չհասկացանք:


Եվ հիմա, երբ գավառագիտունները աղիողորմ «ալարմ» են հնչեցնում , ունեն արդյո՞ք Սյունիքով անցնող կոմունիկացիաների ավելի լավ գնորդ քան Տրամպն է: Թող ներկայացնեն, այդ ով է ավելի լավ առաջարկ անողը:


Քաղաքականությունը Փաշինյանի կոստյումի գույնը քննադատելը չէ պարոնայք և տիկնայք: Քաղաքականությունը չոր բան է:


Եկեք, և մեզ պատմե´ք թե այդ ով է Թրամպից ավելի լավ առաջսրկություն արել: Անշուշտ կարող եք ասել գրկենք ու նստենք դատարկ հողերը միկչև ավելի լավ գնորդ հայտնվի... 5 շրջանն էլ էինք գրկած նստել և ինչ եղավ վերջում:


Ինքնիշխանություն ասվածը դուք սխալ եք հասկացել: Ինքնիշխանությունը կարողությունն է ինքնուրույն ընտրել թե ում առաջարկին համաձայնվես , իսկ ումին ոչ...


Այո, ՀՀ ինքիշխան երկիր է և ինքն է որոշում թե որ առաջարկին համաձայնի , որին ոչ...