Խոսակցություն ФСБ-ում․ ճանապարհները բացում են, պետք ա ամեն կերպ պրավալ տալ․ Իոաննիսյան

Խոսակցություն ФСБ-ում.


-Շեֆ, ազիկներն ու արմյաշկեքը ամերիկացիքի հետ պայմանավորվել են, ճանապարհները բացում են ու էտ ճանապարհները մենք չենք հսկելու... Դե էն արմյաշկեքը վաղուց էին մեզանից յան տվել, հիմա էլ ազիկները: Չերեզ ամերիկացիք իտոգի են եկել:


-Հրահանգեք մեզ ենթակա բոլոր արմյաշկեքին, թող ամեն ձև պայքարեն միջանցքի դեմ:


-Շեֆ, բայց էսքան ժամանակ բոլորը էտ միջանցքին կողմ են արտահայտվել, հիմա մի տեսակ տարօրինակ չի՞ լինի:


-Ոչինչ, բոլորը, բոլոր-բոլորը ակտիվ սկսեն միջամցքի դեմ պայքարել: Հենց էսօրվանից:


-Շեֆ, բայց տենց պալիտ չե՞ն լինի... Էտքանով միանգամից 180 աստիճանով կարծիքը փոխ...


-Դա, արդեն, էական չի... Ջհայնամը, թե պալիտ չեն լինի: Փող-կոմպրոմատ, ինչ կա՝ խոդի տվեք, պետք ա, որ մեր սաղ արմյաշկեքը պայքարեն միջանցքի դեմ:


-Լսում եմ: Շեֆ, բայց մի խնդիր էլ կա. ոնց որ միջանցք չի, Հայաստանի իրավազորությունն ա գործելու էտ տարածքում, ամերիկացիք էլ, պարզապես, ներդրում են անելու էտ ճանապարհների ու կոմունիկացիաների կառուցման մեջ ու շահագործումից փող ստանան:


-Կապ չունի, ամեն ինչ միջանց անվանեք: Ո՞վ ա տարբերում միջանցք տալը ճանապարհներ բացելուց: Թող սաղովի ասեն, որ սա միջանցք տալ ա, թող ասեն, որ դա Հայաստանին ձեռ չի տալիս ու Հայաստանը ծախեցին Ամերիկային:


-Կանենք, շեֆ, բայց էտ բոլորը սրանից մի կես տարի առաջ կանխատեսում էին, որ Թրամփը Հարավային կովկասը մեզ ա թողելու...


-Ի՞նչ ես խորացել, ո՞վ ա հիմա էտ հիշում: Կարևորը՝ ամեն ձև տպավորություն ստեղծել, որ էս ամենը հենց միջանք տալ ա:


-Լսում եմ:


-Հա, ու մեկ էլ զանգիր Հայաստանում մեզանից փող ստացող որևէ կայքի, թող գրեն, թե իբր Սյունիքում հեսա մի 1000 ամերիկացի զինվորական ա տեղակայվելու:


-Բայց տենց բան կա՞:


-Չէ, բայց եթե պարսիկները դրան հավատան, իրենք էլ կպայքարեն էս ամենի դեմ:


-Լսում եմ, ունենք տենց ԶԼՄ-ներ Հայաստանում:


-Արագ աշխատեք, պետք ա էս ամեն կերպ պրավալ տալ: Էսքան տարի տանջվեցինք, որ Հայաստանից էտ տարածքը վերցնենք ու միջանցք սարքենք, սաղ ջուրն ա ընկնում: