Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է «տարածաշրջանային քաղաքականության հարցերը»՝ անվտանգության ապահովման առումով։ Հանդիպումը տեղի է ունեցել անձամբ Կրեմլի Սենատի պալատում։
«Այսօր մենք կքննարկենք տարածաշրջանային օրակարգի, տարածաշրջանային քաղաքականության որոշ հարցեր։ Համապատասխանաբար,
իհարկե, անվտանգության հարցերի ապահովման և լուծման առումով»,- մեջբերում է ՏԱՍՍ-ը Ռուսաստանի պետության ղեկավարին։
Զեկույցներով հանդես են եկել ՆԳՆ ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևը և ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը։