Երևան քաղաքի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն ավագանու անդամ Քրսիտինե Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
Խաղաղության մասին երազում են նրանք, ովքեր սեփական աչքով տեսել են պատերազմի ողջ սարսափը, զգացել փոշու և шրյшն հոտը, գրկել uшռшծ մարմիններ ու լռության մեջ լսել մայրերի ճիչը։
Ու հենց այդ մարդիկ են այսօր համարձակ կանգնում և ասում՝ պատերազմում հաղթողներ չեն լինում։
Իրական հաղթանակը խաղաղությունն է բերում։
Այդ մարդիկ գիտեն, որ խաղաղությունը վախկոտների ընտրություն չէ, այլ ուժեղների վճռականություն։
Իսկ նրանք, ովքեր հեռվից, ապահով վայրից քար են նետում խաղաղության վրա, թող իմանան՝ դուք կերազեիք խաղաղության մասին, եթե գոնե մեկ օր ապրեիք այն դժոխքում, որտեղ մեզանից շատերը եղել են։
Խաղաղությունը մեր ժողովրդի ամենամեծ հաղթանակն է լինելու։ Եվ մենք այն կերտելու ենք, որովհետև մեր զավակները արժանի են ապրել առանց սարսափի, առանց կորուստների, առանց պատերազմի։
Ի գիտություն շատ կեղծ մտահոգների՝
Խաղաղությունը չեն մուրում, այլ նվաճում են բացառիկ խիզախությամբ։