Ընդդիմադիր ներկապնակի տառապյալ անդամներին սպասվում է այն խոր հիասթափությունը, որն ապրեցին Ոսկեպարում. Դավոյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․



Ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանում

Իրավազորության ու փոխադարձության սկզբունքի պահպանում 



Ահա այն  առանցքը, որի շուրջ ծավալվում են ԱՄՆ-ում ընթացող քննարկումները։



Իսկ ընդդիմադիր ներկապնակի տառապյալ անդամներին սպասվում է այն խոր հիասթափությունը, որն ապրեցին, երբ  Ոսկեպարի եկեղեցին սահմանազատման արդյունքում մզկիթ չդարձավ, երբ բոլոր սահմռկեցուցիչ կանխատեսումները չիրականացան, երբ Սյունիքում մարդիկ շարունակում են ապրել և արարել,երբ  Հայաստանի Հանրապետությունը ոտքի է կանգնում։



Մեր երկրի գրանցած ցանկացած հաջողության վրա ձեր ոռնոցն ու վայրահաչը որևէ  ազդեցություն չի ունենալու։ Ընդամենը բացահայտելու եք ձեզ և ձեր նմաններին, բացահայտելու եք ձեր իրական դեմքն ու տերերին։



Իսկ Հայաստանի Հանրապետությունը հաջողելու է