Քաղաքացիակենտրոն լրատվություն
Աժ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Միջանցք չի լինելու։
Հայաստանով անցնող բոլոր ճանապարհներն ու ենթակառուցվածքները գործելու են ՀՀ օրենսդրության համաձայն, մեր ինքնիշխանության և իրավազորության ներքո, մեր տարածքային ամբողջականության շրջանակում։
Այսինքն` լինելու է ապաշրջափակում` ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հիման վրա։ Ապաշրջափակումը լինելու է փոխադարձության սկզբունքով։
Սա մեծ հաջողություն է, մեծ քայլ դեպի խաղաղություն, դեպի ապաշրջափակում։ Վայրահաչին չհավատաք, դրանք Հայաստանի լինելը չեն ուզում։
Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն։