Նրանք ասելու են, որ «Միջանցք» են տվել, որպեսզի ձեր մեջ զայրույթ առաջացնեն. էդպես հեշտ է կառավարել. Մինասյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ ընդդիմությունը քաղաքացիներին համոզելու է, որ ԱՄՆ-ում ստորագրվողը ձևական փաստաթուղթ է, խաղաղությունը թղթով չէ, որպեսզի, ըստ նրա,  մարդիկ շարունակեք ապրել վախի և անհանգիստ մթնլորոտում. էդպես հեշտ է կառավարել:


«Նրանք ձեզ համոզելու են, որ Հայաստանը զիջում է ամեն ինչ, որպեսզի զգաք ձեզ թույլ և անօգնական. էդպես հեշտ է կառավարել:


Նրանք ասելու են, որ «Միջանցք» են տվել, որպեսզի ձեր մեջ զայրույթ առաջացնեն. էդպես հեշտ է կառավարել:


Նրանք չեն ուզում խաղաղություն, զարգացում և ապագա, նրանք հետ են տանում դեպի անցյալ, նրանք չեն ուզում երջանկություն, ազատություն և անհոգ կյանք:


ԷԴՊԵՍ ՀԵՇՏ Է ԿԱՌԱՎԱՐԵԼ:


Խաղաղություն լինելու է, ճանապարհները բացվելու են, ապագան հիմա է, ազատությունը հաղթելու է:


ՊԱՏԵՐԱԶՄ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ, միջանցք չի լինելու, անցյալին վերադարձ չկա, դուք էլ չկաք ապագայի Հայաստանում, ԻՐԱԿԱՆ Հայաստանում:


Կեցցե ազատությունը, կեցցա անկախությունը, Կեցցե ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅՈՒՆԸ»,- գրել է նա: