«Հանուն Հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել՝ նկատելով, որ Վաշինգտոնում ամրագրվեց տարածաշրջանի պատմական շրջադարձի ելակետը՝ նոր ռազմավարական ուղի, որը կոչված է փոխակերպելու մեր պետության և ժողովրդի ապագան։
«Սա բացառիկ հնարավորություն է Հայաստանի համար լիարժեք իրացնելու իր ինքնիշխանությունն ու պետական շահերը՝ միաժամանակ ստանձնելով համարժեք պատասխանատվություն առաջիկա գործընթացների նկատմամբ։
Առջևում մեզ սպասում է հետևողական և բազմաշերտ աշխատանք՝ կառուցելու քաղաքականապես ինքնուրույն, տնտեսականապես կենսունակ, տեխնոլոգիապես զարգացած և անվտանգ Հայաստան, որն իր տեղը և դերակատարությունը կունենա գլոբալ և տարածաշրջանային համագործակցության համակարգում։
Այս օրը պիտի դառնա նոր ժամանակաշրջանի սկիզբ արժանապատիվ, անվտանգ և հեռանկարային Հայաստանի համար»,- գրել է նա: