Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Երբ վերջին 4 տարիների անցուդարձի, հայտարարություններերի ժապավենը թռուցիկ վերլուծում ես, ապա, խոշոր առումով Հայաստանը համաձայն էր նույն, եթե ոչ իր համար ավելի վատ ֆինանսական պայմաններով ու հեռանկարների ռիսկով գնալ հաղորդուղիների ապաշրջափակմանն ու պատրաստ էր Սյունիքով անցնող ճանապարհների համար Ռուսաստանի հետ անել այն, ինչ հիմա արվելու է ԱՄՆ հետ, միայն թե ռուսը պահեր Արցախի մնացած հատվածը։
Բայց Կրեմլը անցած 5 տարիներին ավելին էր ուզում' նաև Հայաստանի պետականությունը, բացի այն, որ Էրդողանին ու Ալիևին պետք է վճարեր Արցախով... Ու Ռուսաստանի դավաճանությունը թանկ նստեց ոչ միայն մեր վրա, այլ հենց իր վրա։ Հիմա արդեն կարող է կամաց-կամաց հավաքել իրերը...
ԱՄՆ բացառիկ իրավունքով մտնում է Հայաստան ու Կովկաս 99 տարով։