Մենք փոխադարձաբար բոլոր ճանապարհները նույն կերպ, նույն պայմաններով օգտագործելու ենք. Նիկոլ Փաշինյան

 Սա նշանակում է, որ մենք փոխադարձաբար բոլոր ճանապարհները նույն կերպ, նույն պայմաններով օգտագործելու ենք, լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:



««Թրամփի ուղին» ներդրումային ծրագիր է, որը բխում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծից։ Ըստ այդմ՝ ԱՄՆ-ն պաշտոնապես ճանաչում է նախագիծը և հետաքրքրված է ներդրումներ անելու հարցում»,- նշել է նա:



Փաշինյանի խոսքով՝  «Թրամփի ուղի» նախագիծը միայն երկաթուղու մասին չէ, այստեղ առանցքային նշանակություն ունեն պոտենցիալ խողովակաշարերը՝ գազամուղ, նավթամուղ, էլեկտրահաղորդման գծեր, որոնք անցնելու են Հայաստանով։