Քաղաքացիակենտրոն լրատվություն
Վաշինգտոնում երկու երկրների ԱԳ նախարարները նաև ստորագրել են ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու միասնական դիմումը՝ ուղղված ԵԱՀԿ-ին:Այս մասին Վաշինգտոնում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված հռչակագրին:
«Ինչու է լուծարվում Մինսկի խումբը. որովհետև, երբ որ հաստատված է խաղաղություն, ՄԽ-ն կոնֆլիկտի սիմվոլն է, և գոյությունը կարող է կողմերի մոտ կասկած առաջացնել մյուս կողմի անկեղծության մասով»,- ասել է վարչապետը։