ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
ԱՅՍՈՒՀԵՏ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Է ԵՎ ՍՐԸՆԹԱՑ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ,
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ՈՂՋ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ.
Օգոստոսի 8–ին Վաշինգտոնում տեղի ունեցած Թրամփ–Փաշինյան–Ալիեւ հանդիպման արդյունքները հետեւյալն են
– Միջանցքի թեման փակվում է։ Չկա միջանցք, կան բացվող ճանապարհներ, Հայաստանի Հանրապետության ապաշրջափակում։ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց ճանապարհներն օգտագործելու են նույն պայմաններով, միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության շրջանակներում, փոխադարձության հիման վրա։
– Հայաստանով անցնող ենթակառուցվածքները գտնվելու են ՀՀ ինքնիշխանության ներքո, այսինքն՝ ինչպես ՀՀ ցանկացած այլ տարածքում գործելու են ՀՀ օրենքները, ՀՀ պետական ինստիտուտները (օրինակ՝ իրավապահները, տեսչական մարմինները, մաքասային ծառայությունը, սահմանապահ զորքերը եւ այսպես շարունակ):
– Թրամփը եւ Փաշինյանը նաեւ փաստաթուղթ ստորագրեցին, որով ԱՄՆ–ն արտահայտում է ՀՀ «Խաղաղության խաչմերուկ» նախագծում ներդրումներ անելու իր հետաքրքրությունը, ՀՀ ինքնինշխանության ամբողջական հարգման շրջանակներում։ «ԱՄՆ–ն նաեւ Հայաստանին աջակցություն կցուցաբերի սահմանային և մաքսային հսկողության կարողություները զարգացնելու հարցում»
– «Թրամփի ուղի»–ն «Խաղաղության խաչմերուկ» նախագծից բխող ենթակառուցվածքային ներդրումայն ծրագիր է, որը ձեւով աննախադեպ չէ Հայաստանի համար, նման ծրագրեր այսօր էլ կան՝ օրինակ՝ «Հարավկովկասյան երկաթուղիների» եւ «Զվարթնոց միջազգային օդանավակայանի» կառավարում, բայց «Թրամփի ուղի»–ն աննախադեպ է իր ներդրումային մասշտաբներով եւ աշխարհի համար Հայաստանը որպես գրավիչ տնտեսական խաչմերուկ դարձնելու պոտենցիալով։ Այս ներդրումյանին ծրագիրը ոչ միայն երկաթուղու եւ ավտոճանապարհների մասին է, այլեւ գազամուղերի, նավթամուղերի, էլեկտրահաղորդման գծերի, մալուխների, որոնց անցումը ՀՀ տարածքով ոչ միայն ահռելի եկամուտների, այլեւ անվտանգության էական աղբյուր է։
– Դեպի Նախիջեւան անխոչընդոտ անցումը տեղավորվում է ՀՀ ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության շրջանակում։ «Խոչընդոտը» որը համաձայն ստորագրված Հռչակագրի պետք է վերացվի, այն է, որ օրինակ այսօր ոչ ոք, ոչ մի պայմանով չի կարող ՀՀ տարածքով գնալ Նախիջեւան եւ Նախիջեւանի տարածքով Երասխից գնալ Մեղրի։ Անխոչընդոտ պետք է լինի ոչ միայն անցումը դեպի Նախիջեւան, այլեւ Նախիջեւանով եւ Ադրբեջանի այլ տարածքներով ՀՀ–ից ՀՀ երթուղիները։
– Խաղաղության համաձայնագիրը նախաստորագրված է ԱՄՆ նախագահի ներկայությամբ, կողմերը նրա ներկայությամբ պարտավորվել են պահպանել խաղաղությունը, բացառել վրեժխնդրությունը, հրաժարվել միմյանցից տարածքներ գրավելուգործելակերպից այսօր եւ ապագայում, հիմնված այն փաստի վրա, որ Հայկական ԽՍՀ եւ Ադրբեջանական ԽՍՀ տարածքները նույնական են անկախ Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքների հետ։
– Այս պայմաններում ԵԱՀԿ ՄԽ գոյությունը ոչ միայն անիմաստ է, այլեւ կասկածի տակ կարող է դնել կողմերի անկեղծությունը, այս է պատճառը, որ կողմերը համատեղ դիմում են ԵԱՀԿ–ին, Մինսկի խումբը լուծարելու հարցով։
– Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը այսպիսով փաստացի հաստատված է։
– Վաշինգտոնում ընդունված Հռչակագրում ընդգծվում է, որ Խաղաղության Համաձայնագիրը պետք է ստորագրվի եւ վավերացվի ու նաեւ ԱՄՆ նախագահն է այս հանձնառության պատասխանատվություն վերցրել։
– Փաշինյանն ու Թրամփը եւս երկու լրջագույն փաստաթուղթ են ստորագրել Էներգետիկ, ներառյալ միջուկային եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ–ԱՄՆ համագործակցության խորացման մասին, որոնք նույնպես էական են թե տնտեսական զարգացման, թե կիբեր եւ էներգետիկ անվտանգության ոլորտում մեր երկիրը զարգացնելու տեսակետից։