«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության անդամ, Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Աչքովս ընկավ, որ ինչ-որ Խաչիկյան ազգանունով իբր քաղաքական գործիչ պնդում էր, որ հայերը հանուն փողի կարող են ծախել իրենց երեխաներին: Մի կողմ թողնենք այն հարցս, թե սույն կերպարը հանուն ինչքա՞ն գումարի կծախի իր երեխաներին, չնայած էական չի, եթե ըստ իրեն գին ունեն երեխաներն այդ դեպքում և իր պարագայում գինն էական չէ: Բայց ասելիքս այդ մարդու խորը հոգեկան և պիղծ ասելիքը հավանողներին է վերաբերում, և այնուամենայնիվ մի քանի հարց ունեմ իրենց.
Ա. իրենք ինչքանով են կիսում իրենց գաղափարակիցի մոտեցումները և եթե կիսում են կարող են նաև գինն ասել
Բ. այդ նախադասությունը լսելուց հետո քանի՞ հոգի է իրեն մնում գաղափարակից
Գ. Եվ վերջապես սրբապիղծ շարժման մեջ ամեն դեպքում մնացե՞լ են մարդիկ, որոնք վերջապես հասկացել են իրենց առաջնորդների գնահատականներն առ հայ ժողովրդին և բարոյական սկզբունքներին:
Հ.Գ. իմ բոլոր գրառումներում, հրապարակային խոսքերում և առհասարակ խուսափել և խուսափում եմ մարդկանց ընտանիքի անդամներին թիրախավորել կամ մտնել իրենց տարածք, բայց այս պարագայում ինքն է մտել մեր բոլորիս սրբություններ և սրա պատասխանները պետք է ստանանք»: