Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հրապարակվել է խաղաղության պայմանագրի տեքստը։
Հայտարարվել են տարածաշրջանային ապաշրջափակման պայմանները։
Եվ այս ամենը փաստացի այնքան անխոցելի է, որ ընդդիմադիր «լրատվական» կոչվածները ստիպված են մոնտաժված, կեղծ պնդումներով տեսանյութեր սարքել, որ կախվելու առիթ ստանան։
Սա առավել քան խոսուն փաստ է, փաստացի ընդդիմությունը իրական փաստերից խոսելու բան չունի, դրան հակադրելու բան չունի։ Ստիպված ինքը մոնտաժում, ինքը մեկնաբանում է։
Հ.Գ. Մի օր, հուսամ՝ հնարավոր կլինի ամբողջ ծավալով պատմել, թե ով ինչպես հայտնվեց գերության մեջ ու թե ովքեր էին ամեն անգամ աղոթում (ոմանք էլ աթեիստ լինելու հանգամաքով պայմանավորված՝ ուղղակի հուսում), որ գերիների ամեն հերթական վերադարձը ձախողվի։
