Խաղաղությունը Քոչարյանի խմբակի թշնամին է․ Ալխաս Ղազարյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Քոչարյանի խմբակը, մի քանի օր տվայտվելուց հետո, վերջապես արտահայտվեց խաղաղության գործընթացի վերաբերյալ։ Ինչպես և սպասվում էր, հերթական անգամ պարզ դարձավ, որ խաղաղությունը նրանց թշնամին է։ Սա պատահական չէ, քանի որ խաղաղ, անվտանգ և կայուն զարգացող Հայաստանում նրանք հայտնվում են քաղաքական լուսանցքում, իսկ իշխանությունը բռնազավթելու նրանց ձգտումներն ի չիք են դառնում։