Ընդդիմությանը պետք է մի բան՝ աշխարհից արդարություն պահանջող հայ ժողովուրդ և հարատև կոնֆլիկտ․ Մարիա Կարապետյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


ԱԺ Ընդդիմությունը կանխատեսում եւ փափագում էր, որ Իրանն ու Ռուսաստանը ռումբերով պատերազմ կհայտարարեն Հայաստանին։ Ինչպես միշտ ընդդիմությունը բոլորովին չի պատկերացնում, թե որքան բարդ քաղաքականություն են վարում պետություն ունեցող ժողովուրդները։


Պատերազմ չհայտարարվեց, եւ ահա դժկամորեն-ծուլորեն հրապարակվում են ընդդիմության հայտարարությունները, որտեղ նորից ու կրկին տեղ է գտել հինուբարի օքսիմորոնը՝ հետ բերել մի կողմից արդարությունն ու մարդու իրավունքները և մյուս կողմից Ռուսաստանին։


Այսպես ՀՀԿ-ն մեղադրում է կառավարող ուժին «գեոպոլիտիկ արկածախնդրության մեջ» և պահանջում «արդարության վրա հիմնված» խաղաղություն։


«Հայաստան» դաշինքը նույնպես պահանջում է «միջազգային կոնֆլիկտների լուծման արդարության չափանիշներ» և միևնույն ժամանակ «շահերի բազմակողմ համադրում» և «արտաքին դաշնակիցների ներգրավում»։


Մի խոսքով ընդդիմությանը պետք է մի բան, որը կամ գոյություն չունի, այն է՝ աշխարհաքաղաքական արդարություն կամ մի բան, որ իհարկե գոյություն ուներ՝ աշխարհաքաղաքական «ազդեցության գոտի» հռչակված Հարավային Կովկասում աշխարհից արդարություն պահանջող հայ ժողովուրդ և հարատև կոնֆլիկտ։