Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ռուսաստանի Դաշնության Պետական դումա է ներկայացվել միգրանտ երեխաների համար ռուսական դպրոցներում վճարովի կրթություն մտցնելու և անվճար կրթությունն արգելելու մասին օրինագիծ։
Պետդումայի աշխատանքի, սոցիալական քաղաքականության և վետերանների հարցերով հանձնաժողովի նախագահ Յարոսլավ Նիլովի խոսքով՝ «այս նախաձեռնության շնորհիվ հնարավոր կլինի խնայել ռուս մանկավարժների, ինչպես նաև հենց երեխաների նյարդերը»։
Բացի դրանից, պատգամավորները առաջարկում են տարվա ընթացքում սահմանել ռուսերենի իմացության անվճար թեստավորում հանձնելու ոչ ավելի, քան երեք փորձ։