Քաղաքացիակենտրոն լրատվություն
Օգոստոսի 19-ին Երևանում կանցկացվի գործարար համաժողով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ օգոստոսի 18-21-ը Հայաստան նախատեսված այցի շրջանակներում։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Իրանական կողմից գործարար համաժողովին մասնակցության ցանկություն են հայտնել արդյունաբերական, ճանապարհաշինության, գյուղատնտեսական, մատակարարման, դեղագործական, ինժեներական ծառայությունների, թեթև արդյունաբերության ոլորտների ներկայացուցիչներ։