Նախագահ Սարգսյանն ամենայն հավանականությամբ Երևան կվերադառնա այս շաբաթվա վերջին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որը նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու հետևանքով արդեն տևական ժամանակ բուժվում է բժիշկների հսկողության տակ և աշխատում է հեռավար, բժիշկների համապատասխան թույլտվության պարագայում այս շաբաթվա վերջին կվերադառնա Երևան, տեղեկացնում են Նախագահի աշխատակազմից։
Հանրապետության նախագահը բուժումը կշարունակի նաև Երևանում։