Սյունիքի մարզով հաղորդակցության ուղիների ապաշրջափակման դեպքում պետք է հաշվի առնել ռուս սահմանապահների ներկայությունը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը՝ ի պատասխան օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի առաջնորդների կողմից ստորագրված եռակողմ հռչակագիրը մեկնաբանելու խնդրանքի։
Նա նշել է, որ
Ռուսաստանը արդիական է համարում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների
2020-22 թվականների եռակողմ պայմանավորվածությունները, քանի որ կողմերից ոչ մեկը
չի հայտարարել այդ պայմանավորվածություններից դուրս գալու մասին։
ԱԳՆ և Ռուսաստանի
ղեկավարությունը մեկ անգամ չէ, որ հայտարարել են՝ Մոսկվան պատրաստ է գործընկերներին օգնություն ցուցաբերել հարաբերությունների
կարգավորման հարցում:
Ինչ վերաբերում է
«Թրամփի երթուղուն», ապա Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը զերծ է
մնացել իր կարծիքից այնքան ժամանակ, քանի դեռ չի ուսումնասիրել դեռևս չհրապարակված
նախագծի մանրամասները:
«Ինչպես մենք ավելի վաղ նշել էինք,
Հարավային Կովկասում արտատարածաշրջանային ուժերի ներգրավումը պետք է առաջ մղի
խաղաղության օրակարգը, ոչ թե ստեղծի նոր խնդիրներ և բաժանարար գծեր։ Մենք նաև նշել
ենք, որ անհրաժեշտ է հաշվի առնել Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ռուս
սահմանապահների ներկայությունը Սյունիքի մարզում։ Կարծում ենք, որ սա պետք է հաշվի
առնվի նախագծի մանրամասները մշակելիս»,- ասել է Ֆադեևը։