Բացահայտվել է Երևանի սուպերմարկետներից մեկում կատարված դրամապանակի գողությունը

Օգոստոսի 10-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարել է 56-ամյա մի կին և գողության վերաբերյալ հաղորդում տվել։


Նա հայտնել է, որ Ռուբինյանց փողոցում գործող մի սուպերմարկետում գնումներ կատարելիս գողացել են իր դրամապանակը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:


 

«Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։



Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները պարզվել են, որ գողությունը կատարել է Երևանի բնակիչ 46-ամյա տղամարդ։


 

Հետագա միջոցառումների արդյունքում նա ներկայացել է բաժին ու խոստովանել արարքը։


 

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։