Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը «բավականին էներգիա և անկեղծ ջանք է գործադրում» ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու համար։ Այս մասին նա ասել է Կրեմլում կայացած խորհրդակցության ժամանակ, որը նվիրված էր Ալյասկայում նախատեսված Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին։
«Ես խնդրել եմ ձեզ այսօր հավաքվել՝ պատմելու, թե ինչ փուլում ենք գտնվում
ամերիկյան վարչակազմի հետ, որը, ինչպես բոլորը գիտեն, իմ կարծիքով՝ բավականին էներգիա և անկեղծ ջանք է գործադրում ռազմական
գործողությունները դադարեցնելու, ճգնաժամը լուծելու և հակամարտության բոլոր
կողմերի համար հետաքրքրություն ներկայացնող պայմանավորվածությունների հասնելու
համար», - խորհրդակցության մասնակիցներին ասել է Պուտինը։
Նա հավելել է, որ այդ ջանքերի նպատակն է «ստեղծել խաղաղության երկարաժամկետ
պայմաններ ինչպես մեր երկրների միջև, այնպես էլ Եվրոպայում և ամբողջ աշխարհում»։