Իրանի հետ մեր հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն և չեն դառնա որևէ գործարքի առարկա. Կոստանյան

Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը խորը հարգանք են տածում Իրանի առաջնորդի, կառավարության և ժողովրդի նկատմամբ, երկու երկրների միջև հարաբերությունները մեզ համար ռազմավարական նշանակություն ունեն և երբեք չեն դառնա որևէ աշխարհաքաղաքական գործարքի առարկա:


Այս մասին Իրան կատարած այցի շրջանակում իրանական IRNA  գործակալությանըբ տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ նշելով, որ Հայաստանը գնահատում է հազարամյակների պատմություն ունեցող հարաբերությունները:


«Մենք պետք է դրանք ավելի ամուր և հաստատուն փոխանցենք ապագա սերունդներին։ Սա է իմ կառավարության համոզմունքն ու ուղերձը», - ասել է Կոստանյանը։