Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ ներքին գործերի նախարարությունից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մեկնաբանել են ՆԳՆ ոստիկանության Տավուշի հաշվառման քննական բաժնի պետի ու ևս 14 անձի ձերբակալությունը:
«Հակակոռուպցիոն կոմիտեի մեր գործընկերների հետ եղել է համատեղ միջոցառում, ինչը լրիվ տեղավորվում է նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության շրջանակում: Նման աշխատանքները շարունակական են լինելու»,- նշել են ՆԳՆ-ից: