Ռուսաստանի Դաշնությունը կներկայացնի իր հստակ դիրքորոշումը Ալյասկայում կայանալիք ռուս-ամերիկյան բանակցություններում, և դրա համար արդեն քիչ բան չի արվել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի այցելությունների ժամանակ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք նախապես ոչինչ չենք ենթադրում։ Մենք գիտենք, որ ունենք փաստարկներ,
հստակ և հասկանալի դիրքորոշում։ Մենք դրանք կներկայացնենք»,- ասել է նա «Ռոսիա-24»
հեռուստաալիքին տված մեկնաբանության մեջ։
«Սթիվեն Ուիթքոֆի այցելությունների ընթացքում այստեղ արդեն քիչ բան չի արվել։
Նախագահն արդեն խոսել է այս մասին։ Ուիթքոֆը խոսել է (ԱՄՆ) նախագահ (Դոնալդ)
Թրամփի անունից։ Հուսով ենք, որ կշարունակենք այս շատ օգտակար զրույցը»,- ընդգծել
է նախարարը։
Հիշեցնենք. Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները այսօր՝ օգոստոսի 15-ին, Երևանի ժամանակով ժամը 23:00-ին կհանդիպեն Ալյասկա նահանգի
Անքորիջ քաղաքում։