Ռուսաստանը կաջակցի Հայաստանին «Թրամփի երթուղու» հարցում, եթե դա իր համար լավ է։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք քննարկում ենք այդ հարցը։
Հայաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է։ Եթե Հայաստանը կարծում է, որ ինչ-որ բան
իրենց համար լավ է, ապա, իհարկե, մենք կաջակցենք»,- լրագրողներին ասել է
Օվերչուկը՝ պատասխանելով «Թրամփի երթուղու» իրագործման վերաբերյալ հարցին։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը աջակցում է
Հարավային Կովկասում խաղաղության գործընթացներին, ինչը լիովին և ամբողջությամբ
համապատասխանում է իր շահերին։
«Իհարկե, այն պայմանավորվածությունների
շրջանակներում, որոնց ակնհայտորեն կարող են հասնել, առաջանում են որոշ
նրբերանգներ, որոնք մենք նախատեսում ենք պարզաբանել հայկական և ադրբեջանական
կողմերի հետ միասին»,- նշել է Օվերչուկը։