Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ կժամանի Երևան, որտեղ հնարավոր է հանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
«Հաջորդ
շաբաթ ես թռչում եմ Երևան։ Ուղևորությունը նախապես էր պլանավորված, իրենք
համաձայնության էին եկել Ալթայում կայացած հանդիպման ժամանակ. դա կապված է այն բանի
հետ, որ Հայաստանի նորմատիվ-իրավական կարգավորման մեջ հայտնվել է նորմատիվ-իրավական
ակտ՝ Հայաստանի կառավարության որոշում, որը, մեր կարծիքով, հակասում է Եվրասիական
տնտեսական միության օրենսդրությանը»,- ասել է Օվերչուկը։
Բացի դրանից, նա հայտնել է, որ ուղևորության ընթացքում սպասվում է հանդիպում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ժամանակ կքննարկվեն Հարավային Կովկասի
տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված «նյուանսները»։