«Պուտինը ռազմական հանցագործ է և տեղ չունի ամերիկյան հողում». Բողոքի ակցիա Անքորիջում

ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների մասնակցությամբ գագաթնաժողովի նախօրեին Ալյասկայի Անքորիջ քաղաքում տեղի է ունեցել ցույց հաջակցություն Ուկրաինայի և ընդդեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ժամանման։ Ինչպես հայտնում է BBC-ն, ցույցին մասնակցել է մի քանի հարյուր մարդ։


Ցույցի կազմակերպիչ՝ Stand UP Alaska հասարակական կազմակերպության ղեկավար Էրին Ջեքսոն-Հիլը հայտարարել է, որ նախագահ «Պուտինը ռազմական հանցագործ է», և նա «տեղ չունի ամերիկյան հողում»։ «Մենք դեմ ենք, որ մեր նահանգ հրավիրեն ավտորիտար բռնապետներին, հատկապես, եթե դա անում են ոչ մեր նահանգապետը կամ Կոնգրեսում մեր ներկայացուցիչները»,- ասել է նա։


Այսօր Անքորիջում տեղի կունենա ևս մեկ բողոքի ցույց: Ալյասկայում ապրում են մոտ հազար փախստականներ Ուկրաինայից, հաղորդում է Anchorage Daily News-ը: