Հաջորդ շաբաթվա վերջին հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով նախատեսվում են նաև Մոսկվա-Բաքու շփումներ. ՌԴ փոխվարչապետ

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նախատեսում է հաջորդ շաբաթվա վերջին հանդիպել ադրբեջանական կողմի հետ։


Հստակեցնող հարցին՝ դա կլինի ուղևորություն Բաքո՞ւ, Օվերչուկը պատասխանել է որ հանդիպումը «կկայանա Ռուսաստանում»։


Մինչ այդ նա լրագրողներին հայտնել էր, որ հաջորդ շաբաթ կայցելի Երևան, որտեղ, ի թիվս այլ հարցերի, կքննարկվեն Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը։


«Հաջորդ շաբաթվա վերջին հանդիպում ունեմ նաև ադրբեջանական կողմի հետ։ Մենք կքննարկենք այդ հարցերը նաև այնտեղ։ Այնպես որ, առաջընթաց կա»,- ասել է նա։


Ռուսաստանի փոխվարչապետը նշել է, որ կքննարկվի տրանսպորտի հարցով Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ հանդիպման ձևաչափը։