Պայթյուն Ռուսաստանի վառոդի գործարանում. կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ

Ռուսաստանի Ռյազանի մարզի «Էլաստիկ» վառոդի գործարանում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով, տարբեր տվյալներով, զոհվել է երեքից հինգ մարդ, առնվազն երկու տասնյակը՝ վիրավորվել։


Telegram ալիքները հաղորդում են, որ վիրավորներից հինգի վիճակը ծանր է։ Baza-ն գրում է, որ հինգ մարդ զոհվել է, և «փլատակների տակ դեռ մարդիկ կան, որոնց հասնելը բարդ է»։ Ալիքի աղբյուրները պնդում են, որ պայթյունը տեղի է ունեցել անվտանգության տեխնիկայի խախտման հետևանքով։