Մեր բանակցությունները կառուցողական և բովանդակալից էին. Պուտին

Ալյասկայում ԱՄՆ և ՌԴ նախագահների միջև նեղ կազմով հանդիպումից հետո կայացած ասուլիսում Վլադիմիր Պուտինը նշել է, որ իր և Դոնալդ Թրամփի միջև հանդիպումը կառուցողական և բովանդակալից է եղել: 


 

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ ամերիկացի գործընկերոջը՝ Ալյասկա հրավիրելու համար: Չնայած մեր երկրները բաժանում են օվկիանոսները, այդուամենայնիվ, մենք մոտ հարևաններ ենք»,- ասել է Պուտինը: Նա հիշեցրել է, որ ժամանակին Ալյասկան եղել է «ռուսական Ամերիկայի մի մասը»: Կրեմլի ղեկավարը բարձր է գնահատել Երկրորդ աշխարհամարտի ընթացքում ԽՍՀՄ և ամերիկացի օդաչուների սխրանքի համար, որոնք ԱՄՆ-ից ինքնաթիռներ են տեղափոխել Խորհրդային միություն՝ Գերմանիայի դեմ պայքարի համար: 



Պուտինի խոսքով՝ իր և Թրամփի բանակցությունների առանցքային թեմաներից մեկը եղել է «Ուկրաինայի շուրջ իրավիճակը»: Նա բարձր է գնահատել Ուկրաինայում պատերազմն ավարտելու՝ Թրամփի ջանքերը: