Բուսաբանական այգու մոտ «Նիսսան»-ը բախվել է կամրջի պաշտպանիչ պատնեշին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Օգոստոսի 16-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում:


Ժամը 09:30-ի սահմաններում «Nissan Versa» մակնիշի ավտոմեքենան Գայի պողոտայից դեպի Մյասնիկյան պողոտա ընթանալիս՝ ժողովրդին ավելի հայտնի «Բուսաբանական այգու» դիմացի կամրջի վրա, բախվել է բետոնե պաշտպանիչ պատնեշին, գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում: 


Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը: 

Կայքի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. եղել է սթափ: