Բախվել են «Օպել»-ն ու «Կամազ»-ը. մեքենաները հայտնվել են դաշտում. կա 2 վիրավոր

Օգոստոսի 16-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:35-ի սահմաններում Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի Շահումյան բնակավայրի սկզբնամասում՝ Էջմիածնի վարչական տարածքում, բախվել են «Օպել» և «Կամազ» մակնիշի ավտոմեքենաները: 



Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: 


Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: 


  
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: