«Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտ քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները

Օգոստոսի 16-ին՝ ժամը 16։28-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել են մոտ 200 մ և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։