Նոր» ընդդիմադիրների պերճանքն ու թշվառությունը. Արսեն Թորոսյան

Աժ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 


«Նոր» ընդդիմադիրների պերճանքն ու թշվառությունը:


Հետաքրքիր է՝ ի՞նչ կարող է մեր ժողովուրդը սպասել սեփական գրառումների մեկնաբանությունների բաժինը փակող «նոր և էլիտար» քաղաքական գործիչներից՝ քննադատությանը դիմակայելու ցանկություն և ունակություն, թե՞ անհանդուրժողականություն այլակարծության հանդեպ:


Բայց դա դեռ մի կողմ։ Նրանք դեռ ասում են, թե իրենք դեմ չեն խաղաղությանը։ Բա եթե դեմ չեք, ապա ի՞նչ եք անում:


Սրանց մակարդակը լրիվ Նիժնի Տապրի է, չեմիչէ Մինգեչաուրի ավագանու անդամ:


Այս անձնավորությունն էլ ժամանակին պետական պաշտոն է զբաղեցրել, մարդու իրավունքների պաշտպան է եղել։


Խելքներիդ ձյուն գա. այս խելքով դեռ քվե՞ եք ակնկալում մեր ընտրողներից ձեր «նոր քաղաքական» ուժերի համար:


Խաղաղություն լինելու է՝ անկախ ձեր բայղուշություններից։