Երևանում «Հոնդան» վրաերթի է ենթարկել Հնդկաստանի քաղաքացուն. վերջինս մահացել է

Օգոստոսի 17-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:


Ժամը 04:15-ի սահմաններում Երևանի բնակիչ 42-ամյա Ավետ Բ.-ն իր վարած «Honda» մակնիշի ավտոմեքենայով Արին Բերդի փողոցի թիվ 59/5 հասցեի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, հետիոտն 37-ամյա Սիմրան Սինգհին: 

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը:  


Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: