Քաղաքացիակենտրոն լրատվություն
Երևանի կենտրոնում՝ Նար-Դոսի փողոցի շենքերից մեկի 10-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 86-ամյա կին է մահացել։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ փրկարարները ծխահարված քաղաքացուն դուրս են բերել բնակարանից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ շտապօգնության աշխատակիցներն արձանագրել 1939 թվականին ծնված կնոջ մահը։ Հանգամանքները պարզվում են։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 10։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքիներսում վատառողջ քաղաքացի կա։ Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհը մեկուսացվել է ժամը 11։30-ին, մարվել՝ 11։38-ին։ Այրվել է ննջասենյակը՝ գույքով (մոտ 20 քմ) և ջերմահարվել են նախասրահի պատերը (մոտ 4 քմ)։